Սեպտեմբեր 21, 2020 17:08 Asia/Tehran
  • ԻԻՀ մեծարգո առաջնորդ. «Հաղթական պաշտպանությունն Իրանի ազգային ինքնության մի մասն է»

Անդրադառնալով Սրբազան պաշտպանության ժամանակ Իրանի ժողովրդի փայլուն հաղթանակին, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է. «Հաղթական պաշտպանությունն Իրանի ազգային ինքնության մի մասն է»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին երկուշաբթի օրը Սրբազան  պաշտպանության և Դիմադրության վետերանների մեծարմանը նվիրված արարողության ժամանակ, տեսակապի միջոցով ունեցած ելույթում, նշել է. «Իրանի ժողովուրդը Սրբազան պաշտպանության տարիներին կարողացավ դիմակայել Արևելքի և Արևմուտքի տերություններին և նրանցից կախված երկրներին և հպարտությամբ հաղթանակ արձանագրել»:

Նշելով, որ պատեհապաշտ Սադդամը գերտերությունների, հատկապես ԱՄՆ-ի ձեռքում եղած միակ գործիքն էր, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իրանի ժողովրդի  դեմ պատերազմող կողմերը, այսինքն՝ Իսլամական հեղափոխությունից հարված ստացած ԱՄՆ-ն, տարածաշրջանում իսլամա-իրանական նոր ինքնության ի հայտ գալու համար անհանգստացած տերությունները, ՆԱՏՕ-ն և Արևմտյան ու Արևելյան Եվրոպայի երկրները,   Սադդամին դրդեցին հարձակվել  Իրանի վրա, Իսլամական հեղափոխությունն ու համակարգը տապալելու համար»:

Նա հավելել է.«Թշնամին, պատերազմ սանձազերծելով, նպատակ ուներ տապալել Իսլամական համակարգը, վերահաստատել իր իշխանությունն Իրանում և քայքայել երկիրը, բայց նրան չհաջողվեց գրավել Իրանի անգամ մի թիզ հողը և մեկ քայլ նահանջ պարտադրել Իսլամական հանրապետությանն ու Իրանի ժողովրդին»:

Անդրադառնալով նախքան պատերազմի մեկնարկն ԱՄՆ-ի և Սադդամի միջև ձեռքբերված համաձայնագրերին, Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Պատերազմի տարիներին Արևելքի ու Արևմուտքի կողմից ԱՄԷ-ի, Քուվեյթի ու Արաբիայի տարածքով և այլ  ուղղություններով բաասական ռեժիմին ուղղված ռազմական, տեղեկատվական ու ֆինանսական օգնությունները շարունակվում էին»: 

Նշելով, որ պետք է զգուշանալ Սրբազան պաշտպանության փաստերը խեղաթյուրելու թշնամու փորձերից, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը անդրադարձել է այս երևույթի  վեհությանն ասելով. «Սրբազան պաշտպանության ժամանակաշրջանում մարդկային կապիտալի վառ օրինակ էր նահատակ Սոլեյմանին, որը հիանալի քայլեր կատարեց տարածաշրջանի մասշտաբով և դիվանագիտության ոլորտում: Իրանի ժողովուրդը դեռ բավարար տեղեկություն չունի իր սիրելի նահատակի ամբողջ գործունեության  մասին»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

 

Մեկնաբանություններ