Սեպտեմբեր 22, 2020 08:13 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանը չի պատրաստվում կրկին քննարկել բանակցությունների ընթացքում քննարկված հարցը

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խախտել է ՀԳՀԾ-ն և Իրանը չի պատրաստվում կրկին քննարկել բանակցությունների ընթացքում քննարկված հարցը:

«Իրանը միշտ հարգել է միջազգային իրավունքը և չի հարձակվել որևէ երկրի վրա», - երկուշաբթի օրը, ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդի խորհրդի առցանց նիստում ունեցած ելույթում, ասել է ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը, հավելելով, որ ԱՄՆ-ն իր քայլերով մտահոգություն է պատճառել միջազգային հանրությանը: 

Պատասխանհելով Սիոնսիտական ռեժիմի հետ ԱՄԷ-ի և Բահրեյնի հարաբերությունների  կարգավորման և արդյունքում Իրանի մեկուսացման վերաբերյալ հարցին, Զարիֆն ասլ է.  «ԱՄԷ-ն և Բահրեյնը վաղուց հարաբերություններ են ունեցել Իսրայելի ռեժիմի հետ: Ինչ վերաբերում է մեկուսացմանը, ապա պետք է նայել ԱԽ-ին՝ հասկանալու համար, թե որ երկիրն է մեկուսացված»::

Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է. «ԱՄՆ-ը Իրանի վրա գործադրել է բոլոր հնարավոր ճնշումները, սակայն ապարդյուն»:

Զարիֆը նշել է, որ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի վրեժը լուծված չէ, հավելելով. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է սպանել մեր ազգային հերոսին, և այս գործը փակված չէ»:

 

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ

Մեկնաբանություններ