Սեպտեմբեր 24, 2020 09:07 Asia/Tehran

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է. «Նախքան Հորմուզի նեղուց մտնելը, մենք տեղական արտադրության ԱԹՍ-երով հայտնաբերել և դիտարկել ենք ԱՄՆի նավատորմը»:

Գեներալ ԱԼիռեզա Թանգսիրին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ հետապնդման գործողության ժամանակ, նախքան Հորմուզի նեղուց և Պարսից ծոց մտնելը,: հայտնաբերվել են ԱՄՆ-ի ահաբեկչական բանակին պատկանող «Նիմից» ավիակիրը, դրան ուղեկցող երկու նավ, 114 և 104 կործանիչներ, 58 և 59 ռազմական նավեր և 9-րդ և 12-րդ պարեկային ֆրեգատները նախքան այն որ մուտք գործեն Հորմուզի նեղուցը և Պարսից ծոցի ջրերը:

Սարդար Թանգսիրին հավելել է. «Այսուհետև մեր բոլոր ռազմածովային առաքելություններն իրականացվելու են իրանական  անօդաչու թռչող սարքերով և ծովուժին 188 ԱԹՍ-երի և ուղղաթիռների հանձնումը ռազմածովային ուժերին կտա ծովային և օդային առաքելություններ իրականացնելու ավելի մեծ կարողություն»:

ԻՀՊԿ ծովուժի նավատորմի հրամանատարը նաև հայտարարել է. «Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծովում բոլոր տեղաշարժերի մոնիտորինգն այսուհետ հնարավոր կլինի իրականացնել  այս անօդաչու թռչող սարքերով և դա կբարձրացնի այս ոլորտում մեր հնարավորությունների շրջանակը»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ

Մեկնաբանություններ