Սեպտեմբեր 24, 2020 12:40 Asia/Tehran
  • Իրանի նախագահը շնորհավորել է Հայաստանի անկախության ազգային օրվա կապացությամբ

Հայաստանի նախագահին ու վարչապետին հղած առանձին ուղերձներում Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է Հայաստանի անկախության ազգային օրվա կապակցությամբ և հույս է հայտնել, որ Թեհրան-Երևան հարաբերությունները կընդլայնվեն ու կխորանան երկու ժողովուրդների շահերի ուղղությամբ:

ԻԻՀ-ի նախագահի տեղեկատվական կայքի հաղորդմամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձի մի բաժնում Հասան Ռոհանին գրել է.«Հուսով եմ, որ նկատի առնելով պատմական, մշակութային, ու հասարակական կապերը՝ Իրանի ու Հայաստանի պատասխանտուների ջանքերով երկու երկրների ժողովուրդների շահերի ապահովման ուղղությամբ համագործակցությունների ընդլայնման ականատեսը լիենք»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում Իրանի նախագահը հստակեցրել է.«Անկասկած մշակութային, հասարակական ընդհանրությունները ու բարեկամական կապերը նպաստավոր հող է պատրաստել երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար և երկու երկրների ժողովուրդները կարողանալու են կառուցողական ու բարեկամական հարաբերությունների հարցով օրինակ ծառայել աշխարհի երկրներին»:

Ռոհանին հույս է հայտնել, որ ԻԻՀ-ի և ՀՀ-ի պաշտոնատար անձանց սերտ և բարեկամական ջանքերի ու փոխհարաբերությունների լույսի ներքո կտեսնենք երկու ժողովուրդների բարեկեցության պայծառ ապագան:

Մեկնաբանություններ