Սեպտեմբեր 25, 2020 08:24 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը հինգշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու անձանց և չորս կազմակերպությունների նկատմամբ:

Դեպարտամենտի հայտարարության մեջ նշվել է, որ Իրանի դատական ​​համակարգի հետ կապված երկու ֆիզիկական անձանց և չորս սուբյեկտների նկատմամբ պատժամիջոցները համապատասխանում են CAATSA-ի օրենքին (պատժամիջոցների միջոցով պայքարել ԱՄՆ թշնամիների դեմ):

Դեպարտամենտը պատժամիջոցների ենթարկված՝ Իրանի դատական համակարգի հետ կապված ֆիզիկական ու իրավաբանական անձանց մեղադրել է մարդու իրավունքների խախտման մեջ:

Ժամեր առաջ, Իրանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը, պաշտպանելով վերջերս մարդասպանության համար Իրանում դատապարտված հանցագործին,  հայտարարել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Իրանի դատական ​​իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ:

Ամերիկացիները մարդու իրավունքները մշտապես որպես գործիք են կիրառել՝ անկախ երկրներին  ճնշելու համար:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Մեկնաբանություններ