Սեպտեմբեր 25, 2020 10:56 Asia/Tehran

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը, հայտարարելով, որ բոլոր ծովային սահմանները գտնվում են Իրանի զինված ուժերի վերահսկողության տակ, շեշտեց. «Ծովում Իրանի համար լուրջ սպառնալիք չկա»:

Ծովակալ Ամիր Խանզադին  հինգշաբթի օրը Իրանի  հեռուստատեսային երկրորդ ալիքին տված հարցազրույցում, շեշտելով, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող ավիակիրը գտնվում է Իրանի ծովուժի վերահսկողության տակ, ասել է. «Մենք նրանց  հետևում ենք քայլ առ քայլ՝ նավահանգստում խարիսխ նետելիս թե դրանով անցնելիս»:

Անդրադառնալով Պարսից ծոցի տարածաշրջանում ամերիկյան զորուժի թվի ավելացմանը, ծովակալ Խանզադին հայտարարել է. «Նրանց քայլը քաղաքական է  և չի կարող ազդել տարածաշրջանի անվտանգության վրա, քանի որ Իրանի վերահսկողության տակ գտնվող ջրերն անվտանգ են»:

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը հավելել է. «Եթե ամերիկացիները ցանկացած պահի աննշան սխալ թույլ տան,  շատ կոշտ  պատասխան կստանան:

ԻՀՊԿ նավատորմի հրամանատար ծովակալ Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում ամերիկացի ահաբեկիչ ուժերը գտնվում են Իրանի վերահսկողության սահմաններում: Նա նաև նշել է. «ԻՀՊԿ ծովուժը համագործակցում է   բանակի ծովուժի հետ»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ

Մեկնաբանություններ