Սեպտեմբեր 25, 2020 12:08 Asia/Tehran
  • Իրանը և Նախիջևանը կհամագործակցեն արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Իրանի գլխավոր հյուպատոսը և Ինքնավար Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը մտքեր են փոխանակել արտակարգ իրավիճակների հետ կապված երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Իրանի գլխավոր հյուպատոս Սեյեդ Ահմադ Հոսեյնին հինգշաբթի օրը հանդիպել է Ինքնավար Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Շամո Աբդուլահովի հետ:

Հանդիպման ժամանակ, անդրադառնալով բնական և  ոչ բնական աղետների դեմ պայքարի Իրանի փորձին, ինչպես նաև այդ ուղղությամբ աշխատող կառույցներին, որոնցից են աշխարհազորը և տարբեր հասարակական կազմակերպությունները, Հոսեյնին Իրանի պատրաստակամությունն է հայտնել արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը, անդրադառնալով նման իրավիճակները հաղթահարելու Իրանի հնարավորություններին, նշել է, Իրանի փորձից օգտվելու անհրաժեշտությունը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ