Սեպտեմբեր 25, 2020 15:21 Asia/Tehran
  • Իրանում գրանցվել է COVID-19-ի ավելի քան երեք հազար նոր դեպք

Իրանում անցած 24 ժամերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան երեք հազար նոր դեպք: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակը:

 

Նշելով, որ Իրանում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 439 հազար 882-ի, Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Ցավոք, անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 175 մարդ: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 25 հազար 222 մարդ»:

Իրանի առողջապահության նախարարության խոսնակն ասել է.«Իրանում կորոնավիրուսը հաղթահարել  և հիվանդանոցներից դուրս է գրվել  369 հազար 842 մարդ»:

Աշխարհում  նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների  թիվը հասել է ավելի քան 32 միլիոնի, որոնցից   988  հազարը  մահացել է:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ