Սեպտեմբեր 25, 2020 15:33 Asia/Tehran
  • Իրանն ու ՌԴ-ն ընդգծել են հակաիրանական պատժամիջոցները վերականգնելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերի անօրինականությունը

Իրանի ու ՌԴ-ի ԱԳ փոխնախարարներն ընդգծել են ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից չեղարկված հակաիրանական պատժամիջոցները վերականգնելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերի անօրինականությունը:

Իրանի ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչիի և ՌԴ-ի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, կողմերը զրուցել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային ու միջազգային խնդիրների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: 

ՀԳՀԾ-ի և այս համաձայնության պահպանման համար անդամների կողմից տարվող ջանքերը Էրաղչիի ու Ռյաբկովի հանդիպման  այլ առանցքներից էին: 

Իրանի ու ՌԴ-ի ԱԳ փոխնախարարներն անօրինական են համարել ՄԱԿ-ի ԱԽ-ի հակաիրանական չեղարկված պատժամիջոցների վերականգնմանն ուղղված ԱՄՆ-ի   ջանքերը: 

Մեկնաբանություններ