Սեպտեմբեր 25, 2020 17:23 Asia/Tehran
  • Քննարկվել են Իրանի ու Նախիջևանի ինքնավար հանրապետության հարաբերությունների զարգացման ուղիները

Ադրբեջանում Իրանի դեսպանը և Բաքվում Նախիջևանի ինքնավար հանրապետության մշտական ներկայացուցչության գրասենյակի տնօրենը քննարկել են երկկողմ համագործակցությունների զարգացման ուղիները:

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիի և Բաքվում Նախիջևանի ինքնավար հանրապետության մշտական ներկայացուցչության գրասենյակի տնօրեն  Բախթիար Ասգյարովի  հանդիպման ժամանակ, կողմերը կարևորել են բազմակողմանի հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: 

Հանդիպման ընթացքում, նշելով, որ Իրանի ու Նախիջևանի հարևան նահանգները սերտ հարաբերություններ ունեն, Մուսավին ասել է.«Իրանը ցանկություն ունի ընդլայնել Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ   համագործակցությունները»:

Հանդիպամ ընթացքում Բաքվում Նախիջևանի ինքնավար հանրապետության մշտական ներկայացուցչության գրասենյակի տնօրեն  Բախթիար Ասգյարովը նշել է. «Կրոնական ու մշակութային ընդհանրությունները միավորում են Իրանին ու Ադրբեջանին»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ