Սեպտեմբեր 26, 2020 10:36 Asia/Tehran

Սրբազան պաշտպանության շաբաթվա ռիթով կազմակերպված ցուցահանդեսում, ներկայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի Ռաադ -500 հրթիռանետը:

Կոշտ վառելիքով աշխատող Ռադ-500 հրթիռը, որը  հեղափոխության պահապանների ռազմաօդային ուժերի կողմից ներկայացվեց 2020թ փետրվարին, տեղական արտադրության հրթիռներից մեկն է, որն արտադրվել է  ածխածնային մանրաթելի կիրառմամբ,  ոչ մետաղական և կոմպոզիտային մարմիններով և համալրված էնոր տեսակի  «Zuhair» շարժիչներով:

Ածխածնային մանրաթելի կիրառումն այս հրթիռի թափքի կառուցման մեջ, դրան հնարավորություն է տալիս դիմակայել արձակման սկզբնական պահերի ճնշմանը և լարվածությանը: Ըստ հրապարակված տեղեկատվության, հրթիռը կարող է դիմակայել 100 բար ճնշման և երեք հազար աստիճանի ցելսիուս ջերամստիճանին:

Այս տեխնոլոգիա՝ ոչ մետաղական մարմինների և ածխածնի կոմպոզիտների օգտագործումը, օգնում է նաև նվազեցնել հրթիռի հայտնաբերվելու հնարավորությունը   և հնարավորություն տալ հրթիռին հեշտությամբ անցնել հակահրթիռային պաշտպանության համակարգերի արգելքը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Մեկնաբանություններ