Սեպտեմբեր 27, 2020 08:03 Asia/Tehran
  • Ղալիբաֆ.  ահաբեկչության դեմ պայքարի հերոսների վրա ԱՄՆ-ի հարձակումը վիրավորանք էր Իրաքի ինքնիշխանության համար

Իրանի իսլամական խորհրդակցական ժողովի նախագահը, ահաբեկչության դեմ պայքարի հերոսներ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի վրա ԱՄՆ-ի հարձակումը որակել է որպես Իրաքի ինքնիշխանությանն ուղղված վիրավորանք և անկախության ոտնահարում:

Իրանի խորհրդարանի նախագահ  Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը շաբաթ երեկոյան Թեհրանում Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը մշտապես կարևորել է Իրաքի ինքնիշխանությունը, անվտանգությունը, անկախությունն ու ամբողջականությունը:

Ընդգծելով, որ Իրաքում և տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատումն ԻԻՀառաջնային  խնդիրն է, Ղալիբաֆն ասել է, որ Իրաքի խնդիրների միակ լուծումը ԱՄՆ-ի դուրս գալն է այդ երկրից:

Իրաքի ԱԳՆ Ֆուադ Հուսեյնը նույնպես նշել է, որ Իրանը և Իրաքն ունեն քաղաքական և տնտեսական շահեր և անհրաժեշտ է ամրապնդել երկկողմ հարաբերությունները:

Անդրադառնալով Իրաքից ԱՄՆ դուրս գալու ժամկետներին, Իրաքի արտգործնախարարն ընդգծել է այդ երկրի ժողովրդի, խորհրդարանի և կառավարության նվիրվածությունը իրենց երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականության պահպանմանը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ