Սեպտեմբեր 28, 2020 11:32 Asia/Tehran
  • Իրանի ռազմածովային ուժերի օպերատիվ կարողությունը կարող է հասնել մինչև    Հյուսիսային Հնդկական օվկիանոս և ազատ ջրեր

Իրանի բանակի ռազմածովային ուժերի համակարգողի տեղակալը հայտարարել է, որ Սրբազան պաշտպանությունից հետո, այս ուժերի օպերատիվ կարողությունը կարող է հասնել մինչև Հյուսիսային Հնդկական օվկիանոս և ազատ ջրեր:

Երկուշաբթի օրը Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը հաղորդել է, որ  ծովակալ Համզեհ Ալի Քավիանին Թեհրանում կայացած Սրբազան պաշտպանության վետերանների մեծարման արարողության ժամանակ ասել է. «Սրբազան պաշտպանության ժամանակ Իրանի նավատորմի օպերատիվ կարողությունները  ահսնում էին Պարսից ծոցի, Հորմուզի նեղուց և Օմանի ծովից, սակայն այդ կարողությունը տարածվել է դեպի Հնդկական օվկիանոսի հյուսիս և բաց ծովեր»:

Նշելով, որ Սրբազան պաշտպանության ութ տարիները մեծ փորձ էին իրանցիների համար և նրանց սովորեցրին կանգնելս եփական ոտքերի վրա, ծովակալ Քավիանին  հավելել է, որ այսօր Իրանում արտադրվում են պաշտպանական սարքավորումների և զենքերի բազմազան տեսականի, ինչպիսիք են հրթիռները և այլ սարքավորումներ:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին 2016 թվականի օգոստոսի 31-ին Իրանի ՊՆ նախարարի, պաշտոնատար անձանց, հետազոտողների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ  պաշտպանության և հարձակողական կարողությունների ավելացումն Իրանի Իսլամական Հանրապետության անքակտելի իրավունքն է:

Մեկնաբանություններ