Սեպտեմբեր 28, 2020 12:42 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ չեն եղել, չեն ընթանում և չեն լինելու

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն Օմանում Իրանի ու ԱՄՆ-ի բանակցությունների մասին լուրերի կապակցությամբ ասել է. «Ոչ մի բանակցություն չի եղել, չկա, և չի լինի: Նման լուրերը նախատեսված են ներքին սպառման համար և կարող են օգուտ բերել միայն Թրամփին»:

Իրանի ԱԳն խոսնակը երկուշաբթի օրը կայացած  մամուլի ասուլիսում անդրադառնալով Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող ռազմական բախումներին, ասել է. «ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆն իր դիվանագիտական ջանքերի և հարևանների հետ բարեկամական հարաբերությունների շրջանակում, անիմիջապես կապ է հաստատել երկու երկրների իր գործընկերների հետ, նշելով, որ Թեհրանը պատրաստ է գործադրել իր բոլոր  ջանքերը՝ կողմերի միջև բախումները դադարեցնելու ուղղությամբ»:

Անդրադառնալով Իրանի Խոդա Աֆարին տարածքում երկու ադրբեջանական հրթիռների ընկնելուն, Խաթիբզադեն հայտարարել է. «Շատ վատ բան է տռեղի ունեցել  և տարածաշրջւանն անկարող է սրանից ավելի դիմանալ բռնությունների»:

Անդրադառնալով Իրանի ու ԱՄՆ-ի գաղտնի բանակցությունների մասին որոշ ԶԼՄՆ-ներում տարածված լուրերին, Խաթիբզադեն հայտարարել է. «Թրամփը ճիշտ գաղափար չունի միջազգային և ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասին: Եվ նրա խորհրդատուներն ըստ երևույթին չեն ուզում  հասկանալ թե ինչ է պատահել, քանի որ որևէ բանակցություն տեղի չի ունեցել, չունի և չի լինելու: Նման հայտարարությունները միայն ներքին սպառման համար են: Հարցը շատ պարզ է: Թրամփը պետք է ընդունի  իր սխալը, դադարեցնելով անմարդկային ու բազմակողմանի պատերազմն ու անարդար պատժամիջոցներն Իրանի դեմ և հատուցելով այս ընթացքում մեր երկրի ժողովրդին պարտադրված բոլոր վնասները: Թերևս այս բոլոր քայլերից հետո, նրա համար ՀԳՀԾ-ի դահլիճում մի տեղ կգտնվի»:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաև Քուվեյթի վարչապետի այն հայտարարությանը, որն Իրանին բանակցությունների է հրավիրել՝ Պարսից ծոցում լարվածությունը թուլացնելու նպատակով, նա նշել է, որ Իրանը ավելի վաղ պատասխանել է այս հրավերին և տարիներ շարունակ տարբեր միջոցներ է առաջարկել տարածաշրջանային բանակցությունների համար: Խաթիբզադեն նշել է, որ այդ առաջարկներից ամենակարևորը Հորմուզի խաղաղության բանակցություններն էին, որ Իրանի նախագահն առաջարկեց տարածաշրջանի երկրներին:

 

Մեկնաբանություններ