Սեպտեմբեր 30, 2020 22:22 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակ. Իրանն ահաբեկիչներին թույլ չի տա իր հյուսիսային սահմանները վերածել Իրանի անվտանգությանն սպառնացող տարածքների

Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ ԻԻՀ- ը ոչ մի դեպքում թույլ չի տա PKK-ի, Փեժակի և Սիրիայի վահաբիական ահաբեկիչներին՝ իր հյուսիսային սահմանները վերածել Իրանի անվտանգությանը սպառնացող տարածքների։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Բախումների՝ Կովկաս տեղափոխվելու դեպքում, պետք է սպասել ավելի մեծ ողբերգությունների քան ղարաբաղյան հակամարտությունն է»։

Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների սրումը, այս տարածաշրջանը վերածվել է արտատարածաշրջանային խաղացողների ուժի ցուցադրման հարթակի և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերը այդ մրցավազքի զոհ են դարձել: 

ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամյակ է ինչ չի կարողացել կամ չի կամեցել լուծել այս հակամարտությունը և ցույց է տվել իր անարդյունավետությունը: 

Որոշ լուրեր վկայում են այն մասին, որ մի շարք արտասահմանյան հետախուզական գործակալությունների ղեկավարությամբ ու տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով, իրականացվում է արտասահմանցի ահաբեկիչների տեղափոխումը այս տարածարջան:

Պետք է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է  լուծվել միայն բանակցային ճանապարհով  և անշուշտ, պատերազմի շարունակությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել; և ավելի է բարդացնելու իրավիճակը:

Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը փորձեր է անում հնարավորինս ավելի շատ զենք վաճառել տարածաշրջանի երկրներին և կարելի է  ասել, որ մեծ դերակատարություն ունի տարածաշրջանն ապակայունացնելու հարցում: Եվ սա թերևս արդյունքն է ռեժիմի հետ այդ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյուքն է:

Պիտակ

Մեկնաբանություններ