Հոկտեմբեր 01, 2020 17:46 Asia/Tehran
  • Ղարաբաղյան հակամարտ կողմերին պատկանող հինգ արկ է ընկել Իրանի սահմանային շրջաններում

Իրանի Խոդաաֆարին շրջկենտրոնի կուսակալն ասել է.«Ղարաբաղյան հակամարտության տարածքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող մարտական գործողություններն սկսվելուց ի վեր, հինգ արկ է ընկել Իրանի սահմանային շրջաններում»:

Իրանի հյուսիս-արևմտյան Խոդաաֆարին շրջկենտրոնի կուսակալ Ալի Ամիրի Ռադը ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում նշել է.«Երկու արկ ընկել է Փարվիզ Խանլու գյուղի բնակելի շրջանում, որի հետևանքով մեկ երեխա է վիրավորվել»:

«Եվս երեք արկ ընկել է Փարվիզ Խանլու գյուղի գյուղատնտեսական հողատարածքներում ու այգիներին»,-հավելել է Ամիրի Ռադը:

Երկուշաբթի օրը նույնպես Իրանի սահմանային շրջաններում երեք արկ էր ընկել:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Մեկնաբանություններ