Հոկտեմբեր 11, 2020 18:08 Asia/Tehran
  • Իրանն ընդգծում է Եմենի ժողովրդին տարածաշրջանային և միջազգային խորհրդատվությունների միջոցով պաշտպանելու անհրաժեշտությունը

Իրանի արտգործնախարարի հատուկ քաղաքական հարցերով ավագ օգնականը և Եմենի ազգային փրկության կառավարության արտգործնախարարը քննարկել են այդ երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Իրանի արտաքին գործերի նախարարի հատուկ քաղաքական հարցերով ավագ օգնական Ալի Ասղար Խաջին, Եմենի ազգային փրկության կառավարության Արտաքին գործերի նախարար Հիշամ Շարաֆ Աբդուլլահի հետ տեսակապի միջոցով կայացած հանդիպման  ժամանակ նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն անում է ամեն ինչ՝ Եմենի ճնշված ժողովրդին պաշտպանելու համար, միջազգային ասպարեզում իրականացվող խորհրդատվությունների միջոցով»:

Եմենի ազգային փրկության կառավարության արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Իրանի իսլամական հանրապետությանը ՝ Եմենի ճնշված ժողովրդին քաղաքական աջակցության և մարդասիրական օգնություն տրամադրելու համարԼ

Հիշամ Շարաֆ Աբդուլլահը նաև նկարագրել է Ազգային փրկության կառավարության քայլերը և ՄԱԿ-ի հետ նամակագրությունը `Եմենում սաուդյան կոալիցիայի հանցագործությունները  փաստագրելու նպատակով:

Պիտակ

Մեկնաբանություններ