Հոկտեմբեր 14, 2020 10:05 Asia/Tehran
  • Իրանի կառավարության խոսնակ. Ոչ մի ահաբեկիչ չպետք է ոտք դնի այս տարածաշրջան

Իրանի կառավարության խոսնակը, հայտարարելով, որ Թեհրանն աջակցում է յուրաքանչյուր նախաձեռնության, որը կհանգեցնի Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմի դադարեցմանն ասել է. «Ահաբեկիչների մուտքը տարածաշրջան, որ երկրի կողմից էլ որ կազմակերպվի, սպառնալու է հենց այդ երկրի շահերին»:

Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, հայտարարելով, որ իր երկիրը պատրաստ է միջնորդ հանդիսանալ  և նվազեցնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունն  Ալի Ռաբիին նշել է. «Ոչ մի ահաբեկիչ այլ երկրներից չպետք է ոտք դնի այս տարածաշրջան»:

Խոսելով այն մասին, որ Իրանը տարածաշրջանի եզակի երկրներից է, որ լավ հարաբերություններ ունի հակամարտող երկու կողմերի հետ, Ռաբիին նշել է. «Իրանը հակամարտող կողմերին կոչ է անում հարգելով միջազգային իրավունքը և տարածքային ամբողջականությունը, նստել  բանակցությունների սեղանի շուրջ և զերծ մնալ հրադադարի ռեժիմը խախտելուց:

Նա ցավ է հայտնել խաղաղ բնակիչների սպանվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի:

Ռաբիին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների հետևանքով Իրանի համար դեղորայքի ներմուծման ժամանակ առաջացող սահմանափակումներին, ասելով. «Եվրոպացիները չպետք է դառնան Վաշինգտոնի կատարածուները և ՄԱԿ-ի ԱԽ-ում ու միջազգային այլ շրջանակներում որոշումներ կայացնելու ժամանակ, պետք է պահպանեն իրենց անկախությունը: Թեհրանը հույս ունի, որ այս գործընթացն այլ մակարդակներում և այլ հարցերրի դեպքում նույնպես կշարունակվի»: