Հոկտեմբեր 16, 2020 09:03 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը

ԻԻՀ արտգործնախարարն ասել է. «Իրանը պատրաստ է աջակցել խաղաղության հաստատմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումները քննարկվել են  հինգշաբթի օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցում:

Կրկնելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումները և ընդգծելով Ադրբեջանի  տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը,   Զrարիֆն ասել է. «Իրան-Թուրքիա-Ռուսաստան տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում Թեհրանը պատրաստ է աջակցել խաղաղության հաստատմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն լուծմանը `որպես Մինսկի խմբի մեխանիզմի լրացում»:

Իրանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներն ընդգծել են տարածաշրջանային նախաձեռնությունների կարևորությունն ու դերը՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման գործում:

Պիտակ