Հոկտեմբեր 18, 2020 09:14 Asia/Tehran
  • Իրանի զենքի էմբարգոն չեղարկվեց

Հոկտեմբերի 18-ին չեղարկվել է Իրանի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոն:

Այսօր առավոտյան 3: 30-ին, ՀԳՀԾ-ի հինգերորդ տարելիցին զուգահեռ, ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի համաձայն, չեղարկվեց Իրանիզ ենքի էմբարգոն: Այսպիսով,  վերացվում են Իրանի համար սահմանված  զենքի արտահանման և ներմուծման, ինչպես նաև և  23 իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված սահմանափակումները:

Հատկանշական է, որ վերջին ամիսներին, Միացյալ Նահանգները մեծ ջանքեր գործադրեց սահմանափակումները երկարացնելու ուղղությամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձև  առաջարկեց, որը մերժվեց 11 ձեռնպահ, երկու կողմ (ԱՄՆ և Դոմինիկյան Հանրապետություն)  և 2 դեմ (ՌԴ և Չինաստան) ձայներով:

Մեկնաբանություններ