Հոկտեմբեր 18, 2020 09:44 Asia/Tehran
  • Զարիֆ. Աշխարհի հետ Իրանի պաշտպանական համագործակցության կարգավորումը բազմակողմանիության  հաղթանակն է

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ ԻԻՀ ԱԳՆ Մուհամամդ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է, որ այսօրվանից աշխարհի հետ Իրանի պաշտպանական համագործակցության կարգավորումը հաղթանակ է բազմակողմանիության, ինչպես մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, կիրակի առավոտյան, Զարիֆը գրել է. «Այսօր շատ կարևոր օր է միջազգային հանրության համար, որը, հակառակ ԱՄՆ-ի չարամիտ ջանքերի, պաշտպանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը և ՀԳՀԾ-ն»:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կիրակի առավոտյան պաշտոնական հայտարարություն է տարածել   Իրանի զենքի էմբարգոյի դադարեցման կապակցությամբ, որում ասվում է. «Այսօրվանից Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է ցանկացած երկրից  ձեռք բերել ցանկացած անհրաժեշտ զենք և զինամթերք և ռազմական սարքավորումներ առանց իրավական սահմանափակումների և  ելնելով իր պաշտպանության կարիքներից: Իրանը  կարող է  զենք  արտահանել՝  հիմնվելով սեփական քաղաքականության վրա»:

Հայտարարության մեջ նշվում է. «ՀԳՀԾ-ի նոր դրույթների համաձայն` սպառազինության ներմուծման ու արտահանման և ճանապարհորդական արգելքների  անվերապահ դադարեցումը չի պահանջում որևէ նոր բանաձևի ընդունում, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հայտարարության կամ որևէ այլ գործողության անհրաժեշտություն չկա »:

Մեկնաբանություններ