Հոկտեմբեր 18, 2020 18:13 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18-10-2020

Հոկտեմբերի 18-ին չեղարկվել է Իրանի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոն: Այսօրվանից Իրանը կարող է զբաղվել զենքի առևտուրով:

Մարդոմսալարի օրաթերթ 

Իրանի զենքի էմբարգոն չեղարկվեց

Հոկտեմբերի 18-ին, տասնվեց օր մնացած ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին չեղարկվել է Իրանի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոն: Իրադարձություն, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ հանրապետականների վրա ԱՄՆ ընտրություններում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները չեղարկվեցին:

Փաստաթուղթը (ՀԳՀԾ) պահպանում հինգ տարտարով պահպանում է Իրան ծանր ռազմական տեխնիկայի և  ութ տարով  հրթիռային զենքի և հրթիռային տեխնոլոգիաների առաքման արգելքը: Պաշտպանության փորձագետները կարծում են, որ եթե Անվտանգության խորհուրդը վերացնի Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն այս երկիրը էապես կբարձրացնի իր զենքի կարողությունը: Բացառությամբ ԱՄՆ-ի և Եվրոպայի, Իրանը, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա կգնի Չինաստանից և Ռուսաստանից:

 

Էբթեքար օրաթերթ

Ուրբաթ օրը ջախջախվել են ադրբեջանական և հայկական ուժերի երեք թիրախներ Իրանի սահմանի մոտակայքում գտնվող Արաքս գետի ափամերձ տարածքներում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, թիրախները ներառում էին կործանիչ ինքնաթիռ եւ երկու անօդաչու թռչող սարք, որոնք խոցվել են պատերազմող կողմերի հակաօդային համակարգերով Իրանի սահմանի մոտ:

Զեկույցի համաձայն, բացի թռչող այս երեք թիրախների տապալումից, որոնց պատկանելությունը Ադրբեջանին և Հայաստանին անորոշ է, երկու կողմերը ծանր մարտեր են մղել Իրանի սահմանների մոտ:

 

Քեյհան օրաթերթ

Իրանի արդյունաբերական արտադրությունը 15 տոկոսով աճել է

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության վերջին տվյալների համաձայն այս տարվա հինգ ամիսների ընթացքում արդյունաբերական ապրանքների արտադրություն ամենամեծ ծավալը 189.5 տոկոս աճով կազմել է ակրիլային մանրաթելերը:

 

Համշահրի օրաթերթ

Ռուսաստանն ունի պատերազմական այնպիսի զենքեր, որը Միացյալ Նահանգները չի կարող պատկերացնել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ «Նոր ստարտ» պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու համար, արժանացել է ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքին: 

 

Ուրբաթ օրը Կրեմլը Սպիտակ տանն առաջարկել է միջուկային զենքի կրճատման«Նոր ստարտ» պայմանագիրն առանց նախապայմանների երկարաձգել: Միջուկային  զենքի կրծատման պայմանագրի հնգամյա երկարաձգման շուրջ բանակցությունների դադարեցումից հետո, Ռուսաստանը ցանկանում է գնդակը նետել ԱՄՆ-ի դաշտի վրա, սակայն ԱՄՆ-ի պաշտոնյաները մերժել են Պուտինի առաջարկը:

 

orakarg.com

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են տալիս Հայաստանին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին:

Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը, իշխող կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանն Էրդողանն ասել է.

«Ի՞նչ է ասում Մինսկի եռյակը ՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան: Նրանք սատարում են Հայաստանին: Նրանք Հայաստանին ամեն տեսակ աջակցություն են ցուցաբերում ՝ զենքի տեսքով», — ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Հայաստանը խախտել է այսօր հայտարարված հումանիտար զինադադարը:

 

aysor.am

Լապշինը պատրաստվում է այցելել Հայաստան

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը պատրաստվում է այցելել Հայաստան, այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ողջույններ անսպասելիորեն տաք Շոտլանդիայից: Բայց վաղը ես կթողնեմ Մառախլապատ Ալբիոնը և կփորձեմ հասնել Հայաստան», - գրել է նա:

 

news.am

Թուրքիան չպետք է միջամտի ղարաբաղյան հակամարտությանը. Ռուս ուղղափառ եկեղեցի

Թուրքիան չպետք է միջամտի ղարաբաղյան հակամարտությանը. ռուս ուղղափառ եկեղեցին կոչ է անում հակամարտության մեջ բոլոր մասնակից կողմերին լուծել իրենց խնդիրները միայն բանակցային սեղանի շուրջ եւ քաղաքական ճանապարհով, հայտարարել է արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոն Վոլոկոլամսկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Պետք է կանգնեցնել պատերազմը, դադարցնել արյունահեղությունը եւ փնտրել քաղաքական լուծումներ, ընդ որում՝ շատ կարեւոր է, որ չմիջամտեն երրորդ ուժերը: Մենք այժմ լսում ենք հայտարարություններ Թուրքիայի կողմից, սակայն Թուրքիան չպետք է կապ ունենա հակամարտության հետ»,-ասել է միտրոպոլիտ Իլարիոնը:

 

orakarg.com

Պադերնո Դունյանոյի քաղաքային խորհուրդը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. ՀՀ ԱԳՆ

Պադերնո Դունյանոյի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

news.am

ANCA-ն ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել ռազմական տեխնիկայի վաճառքը Թուրքիային

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նամակ է ուղղել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնականին Պետդեպարտամենտում` կոչ անելով կասեցնել անօդաչու թռչող սարքերի եւ այլ ռազմական տեխնիկայի, ինչպես նաեւ երկակի օգտագործման սարքավորումների եւ տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային` Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմում Անկարայի ակտիվ մասնակցության հետ կապված, հայտնում է ANCA-ն:

«Այս կասեցումը, մասնավորապես, պետք է տարածվի անօդաչու սարքերի սենսորների (ջերմապատկերման համակարգեր եւ լազերային նշագրման համակարգեր) վաճառքի, փոխանակման կամ փոխանցման վրա երրորդ երկրի կողմից»,- նշվում է նամակում:

ANCA-ն նաեւ դիմել է Քաղաքական-ռազմական գործերի բյուրոյին` խնդրելով հրապարակային զեկույց տրամադրել Թուրքիային եւ Ադրբեջանին անօդաչու թռչող սարքերի, անօդաչու թռչող սարքերի հետ կապված սարքավորումների կամ տեխնոլոգիաների անցյալ, ընթացիկ կամ նախատեսված ռազմական վաճառքների վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ