Հոկտեմբեր 18, 2020 20:02 Asia/Tehran
  • Իրանում խոցվել է ԱԹՍ

@sepahsybery Telegram ալիքը հայտնում է, որ Իրանի Արդեբիլ նահանգի Ասլանդուզ զրոյական սահմանային գոտում ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է չճանաչված ԱԹՍ:

ԻԻՀ բանակի ՀՕՊ զորքերի հրամանատարի խորհրդականն ասել է. «Եթե որևէ տեսակի ԱԹՍ կամ այլ թռչող սարք խախտի Իրանի սահմանը, մենք կդիմենք համապատասխան քայլերի»:

Իրանի  բանակի ՀՕՊ ուժերի հրամանատարի գերագույն խորհրդական բրիգադային գեներալ Ղասեմ Ֆարավանը երիտասարդ լրագրողների ակումբին տված հարցազրույցում ասել է.«Այն իրադարձությունները որ տեղի են ունենում հարևան երկրներում , հետևանքներ են ունենալու նաև վերջիններիս հարևանությամբ գտնվող երկրների համար, և դա  բնական է: Ուստի  երբ տարբեր երկրներում պատերազմ կամ զորավարժություն է տեղի ունենում, հարևան երկրներն իրենց ուժերին պատրաստվածության են բերում»: 

Նա հավելել է.«Իհարկե այդ միջադեպերի մեծ մասի պատճառը սխալ հաշվարկներն են և  դրանց մեջ որևէ դիտավորություն չկա: Պետք է  հաշվի առնել նաև այն փաստը, որ մենք բազմաթիվ ընդհանրություններ ունենք Ադրբեջանի ու Հայաստանի հետ՝ պատմական, քաղաքական, հասարակական ու մշակութային ոլորտներում: Իրանի հետ երկու ժողովուրդների  հարաբերություններն օրինակելի են»:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ