Հոկտեմբեր 19, 2020 18:34 Asia/Tehran
  • Խորվաթիայում Իրանի դեսպան.  Իրանի համար անընդունելի է իր սահմանամերձ շրջաններում ահաբեկիչների առկայությունը

Խորվաթիայում Իրանի դեսպանը հայտարարել է. «Իրանի համար անընդունելի է իր սահմանամերձ շրջաններում ահաբեկիչների առկայությունը»։

«Վեչերնիյ լիստ» օրաթերթին տված հարցազրույցում,  խոսելով այն մասին, որ Իսրայելը փորձում է լարված պահել հարավային Կովկասի  տարածաշրջանը, Փարվիզ Էսմայիլին ասել է. «Իսրայելը ցանկանում է «պղտոր ջրում ձռւկ որսալ»։
Լրագրողը հարցրել է. «Չնայած արդբեջանցիների և իրանցիների մեծամասնությունը հետևում է իսլամի շիա ուղղությանը, սակայն Իրանն ավելի շատ աջակցում է Հայաստանին: Թերևս այն պատճառով, որ Իսրայելը տեղեկատվական ու ռազմական սերտ համագործակցություն ունի՞ Ադրբեջանի հետ, Իրանի հետ սահմանակից   գոտում: Իսկ արդյոք Իսրայելի կողմից Ադրբեջանին զինելը և երկու երկրների միջև համագործակցությունը կարո՞ղ է սպառնալ Իրանի ազգային անվտանգությանը»:
Էսմայիլին այս հարցին ի պատասխան ասել է. «Իրանը տարածաշրջանում վարում է  հավասարակշիռ քաղաքականություն: Մենք ուրիշ երկրների փոխարեն որոշում չենք կայացնում: Սակայն անվտանգությունը մեր կարմիր գիծն է: Մենք չենք հրաժարվի մեր ազգային անվտանգության  սկզբունքներից և այդ կապակցությամբ որևէ զիջում չենք անի»:
Խորվաթիայում Իրանի դեսպան Փարվիզ Էսմայիլին նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև տարաձայնությունը ռազմական ճանապարհաով լուծել հնարավոր չէ, հավելեով. «Մենք կողմերին հրադադարի և բանակցությունների սեղանին նստելու կոչ ենք արել և պատրաստակամություն հայտնել միջնորդ հանդիսանալ այդ հարցում»:
Նրա խոսքերով. «Իրանը մշտապես հավասարակշռված քաղաքականություն է վարել տարածաշրջանում: Մենք լավ հարաբերություններ ունենք և Հայաստանի և Ադրբեջանի հետ ու համոզված ենք, որ արտաքին ուժերի միջամտությունն ավելի է  սրելու այս ճգնաժամը»:
Ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր  է,  որ Իրանը ներքաշվի ղարաբաղյան  հակամարտության մեջ, Էսմայիլին պատասխանել է. «Իրանի համար խիստ կարևոր է տարածաշրջանային անվտանգության պահպանումը: Մենք մեր հարևանների անվտանգությունը մերն ենք համարում: Ուստի նրանց միջև յուրաքանչյուր բախում, մտահոգում է մեզ: Իրանը, հենվելով արտաքին քաղաքականության իր սկզբունքի վրա, կողմերին բանակցելու և խաղաղություն ու տարածաշրջանային համագործակցություն հաստատելու կոչ է անում»:
Նա հավելել է. «Հուսով եմ, այն լուրերը, որ որոշ երկրներ ահաբեկիչներին օգտագործում են այս հակամարտության մեջ, չհամապատասխանեն իրականությանը: Քանի որ կրկնում եմ՝ մեզ համար խիստ անընդունելի է ահաբեկիչների ներկայությունը մեր սահմաններին և հուսով եմ, որ տարածաշրջանի երկրների ղեկավարները զգոն կլինեն այս հարցի վերաբերյալ»:

Պիտակ

Մեկնաբանություններ