Հոկտեմբեր 19, 2020 19:59 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակ. Մեզ համար անընդունելի է գլխատումը և անմեղ մարդկանց սպանությունը

Այսօր կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով  ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության և նրանց կողմից  գերիների գլխատումն ու գնդակահարությունը նկարահանելու և համացանցում տարածելու վերաբերյալ հարցին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Այն ֆիլմը, որ հրապարակվել է, սարսափելի է  և եթե դա իրականություն լինի, ուրեմն դա կլիրնի այն, ինչ մենք տեսել ենք Սիրիայում»:

Սաիդ Խաթիբզադեն հավելել է. «Մեզ անհանգստացնում են տարածաշրջանի իրադարձությունները: Մենք կողմերի հետ շարունակական կապի մեջ ենք և կարևորում ենք խաղաղ բակիչների, անմեղ մարդկանց ու ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը»:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ընդգծել է. «Ղարաբաղի հարցի կապակցությամբ մենք համոզված ենք, որ միջոցը չի կարող արդարացնել նպատակները և մեզ համար ընդունելի չէ գլխատումը, քաղաքների ավերումը և անմեղ մարդկանց սպանդը»:

Այնուհետև Խաթիբզադեն ասել է. «Մենք ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին ասել ենք և ևս մեկ անգամ ասում ենք, որ թույլ չտան հակամարտությունը կառավարել դրսից: Մենք, տարածածաշրջանի այլ երկրների նման, փորձում ենք օգնել ճգնաժամի լուծմանը և մեկ անգամ ևս կարևորում ենք  անմեղ մարդկանց և խաղաղ բնակիչների ապրելու իրավունքը հարգելը»:

 

Պիտակ

Մեկնաբանություններ