Հոկտեմբեր 20, 2020 10:32 Asia/Tehran
  • Զարիֆ. Ուկրաինական ինքնաթիռի կործանման շուրջ բանակցությունները կարդյունավորվեն  համագործակցության և փոխգործակցության միջոցով

Ուկրաինայի փոխարտգործնախարարը,ուկրաինական ինքնաթիռի կործանման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի շրջանակներում, Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարին:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը  Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Ենինի հետ հանդիպման ժամանակ վերահաստատելով իր ափսոսանքը ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ, դրական է գնահատել միջադեպի շուրջ  երկու երկրների բանակցությունների առաջին փուլը: Նա հույս է հայտնել, որ այս բանակցություններում երկու կողմերի համագործակցության և փոխգործակցության արդյուքնում,  հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքների:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ բանակությունների ընթացքը:

2020թ հունվարի 8-ին Թեհրանի մերձակայքում կործանվել էր Ուկրաինական ավիաուղիներ ընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել էին ինքնաթիռի  167 ուղևորները և անձնակազմի ինը անդամները:

Պիտակ

Մեկնաբանություններ