Հոկտեմբեր 20, 2020 16:58 Asia/Tehran
  • Հոկտեմբերի 21-ին Իրանում կմեկնարկի ՀՕՊ  ուժերի «Վիլայաթի երկնքի պաշտպաններ»  զորավարժությունը

Իրանի հակաօդային պաշտպանության զորակայանի օպերատիվ ղեկավարմամբ ու առաջնորդությամ, բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մասնակցությամբ, հոկտեմբերի 21-ին կմեկնարկի «Վիլայաթի երկնքի պաշտպանների հակաօդային պաշտպանություն-99» զորավարժությունը:

Զորավարժության հրամանատար բրիգադային գեներալ Ղադեր Ռահիմզադեն երեքշաբթի օրն ասել է.«Մարտական ​​պատրաստվածությունը բարելավելու և  Իրանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության հնարավորությունները մեծացնելու նպատակով,  զորավարժությունը կանցկացվի բանակի ՀՕՊ ստորաբաժանումների, ավիատիեզերական ուժերի և օդուժի մասնակցությամբ, Իրանի հակաօդային պաշտպանության զորակայանի օպերատիվ ղեկավարմամբ ու առաջնորդությամբ:

Զորավարժությունն ընդգրկելու է երկրի տարածքի կեսը:

Զորավարժության հրամանատարը հավելել է.«Զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգման նպատակով համատեղ գործողությունների շրջանակում անցկացվելիք զորավարժություններում կօգտագործվեն սեփական արտադրության տարատեսակ  հրթիռային համակարգեր, ռադարներ, հետախուզական տեղեկատվություններ, էլեկտրոնային պատերազմ, կապի համակարգեր և բանակի ու ԻՀՊԿ-ի տեսողական հսկողության ցանցը»:

Բրիգադային գեներալ Ռահիմզադեն նշել է.«Զորավարժությունների ընթացքում առաջին անգամ կկիրառվի ամբողջապես  տեղական արտադրության  սարքավորումների և զենքի նոր սերունդ,  և  Իրանի հակաօդային պաշտպանության նոր մարտավարությունը»:

Մեկնաբանություններ