Հոկտեմբեր 20, 2020 17:12 Asia/Tehran
  • Ռաբիի. «Իրանցիները խաղաղության, կայունության և տարածաշրջանի հետ համագործակցության կողմնակից են»

Անդրադառնալով Իրանի զենքի էմբարգոյի չեղարկմանն Իրանի կառավարության խոսնակն ասել է.«Իրանցիները խաղաղության, կայունության, համակեցության, կայուն զարգացման ու տարածաշրջանային համագործակցության կողմնակից են»:

Երեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, նշելով որ վերջին երկու դարերի ընթացքում իրանցիները երբեք որևէ երկրի դեմ ռազմական ագրեսիա չեն գործադրել, Ալի Ռաբիին հավելել է.«Աշխարհի ժողովուրդները Կովկասի տարածաշրջանային հակամարտություններում Իրանի կառուցողական դերակատարության ականատեսն են»:

Նշելով, որ Իրանը տարածաշրջանի բոլոր երկրներին  խաղաղության կոչ է անում, Ռաբիին հավելել է.«Իրանը ահաբեկչության, բռնության ու ծայրահեղականության դեմ անողոք ու իրական պայքար է մղել»:

Շեշտելով որ իրանական զենքը ծառայել  է տարածաշրջանի խաղաղաությանն ու անվտանգությանը Իրանի կառավարության խոսնակը նշել է.«Իրանական զենքը մեր պաշտպանական ոլորտի բաղադրիչներից միայն մեկն է»:

Ռաբիին  Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումը համարել է  ձեռքբերում, որը հնարավոր է եղել Թեհրանի ճշմարտացիության ու իրանցիների դիմադրության շնորհիվ:

Մեկնաբանություններ