Հոկտեմբեր 20, 2020 18:42 Asia/Tehran
  • Իրանցի բարձրաստիճան հրամանատար. «Բանակը և ԻՀՊԿ-ն սպառնալիքների դեմ ունեն  և պաշտպանողական և հարձակողական դիրք»

Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական զորակայանի հրամանատարն ասել է. «Բանակը և ԻՀՊԿ-ն սպառնալիքների դեմ ունեն և պաշտպանողական և հարձակողական դիրք»:

Գեներալ-մայոր Ղոլամալի Ռաշիդը «Վիլայաթի երկնքի պաշտպանների հակաօդային պաշտպանություն-99» զորավարժության նախօրեին հայտարարել է. «Իրանի իսլամական հանրապետության Զինված ուժերը ունեն պաշտպանական կարողություն՝ կանխարգելելու ագրեսորի հարձակումները և այդ ուժը հիմնված է մշակութային ու պատմական գործոնների վրա»:

Վաղը մեկնարկող  զորավարժությունն  ընդգրկելու է երկրի տարածքի կեսը:

Նշելով, որ չնայած մարտահրավերներին ու դժվարություններին, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հայացքը դեպի ապագա է ու լի հույսով, գեներալ -մայոր Ղոլամալի Ռաշիդը հավելել է.«Իրանի Զինված ուժերը համառ ու հետևողական ջանքերով սպառնալիքներից կպաշտպանեն  հեղափոխության ձեռքբերումները և երկրի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը», 

 

Պիտակ

Մեկնաբանություններ