Հոկտեմբեր 21, 2020 16:12 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումը բռնության նկատմամբ տրամաբանության և ճշմարտության հաղթանակն էր

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումը բռնության նկատմամբ տրամաբանության և ճշմարտության հաղթանակն էր:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, Հասան Ռոհանին ասել է.«Ամերիկացիները տարիներ շարունակ փորձել են Իրանի ժողովրդին զրկել իր իրավունքներից, բայց ձախողվել են և չեն կարողացել հասնել իրենց նպատակին»:

Ռոհանին հավելել է,, որ նշանակություն չունի, թե Իրանը որքան զենք է գնում կամ վաճառում, կարևորն այն է, որ Թեհրանը հասավ իր իրավունքին:

Անդրադառնալով ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի կողմից ՀԳՀԾ-ի կողմերին այս պայմանագրից դուրս գալու հարցում համոզելու ջանքերին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը  մեկուսացված է նաև Իրանի  զենքի էմբարգոն երկարաձգելու հարցում, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անտեսեց ամերիկացիների պահանջը:

Ռուհանին նշել է,  որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և միջուկային գործարքի պարտավորությունների աստիճանական նվազեցման դեմ Իրանի ծրագիրը բարդ և հաշվարկված էր, հավելելով.« Իրանի կողմից իրականացբած այդ գործողության արդյունքները այնքան փայլուն են, որ բարեկամ թե թշնամի, չեն կարող առարկել Թեհրանի գործողությունների դեմ»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը շեշտել է, որ Իրանի համար նշանակություն չունի, թե ով կամ որ կուսակցությունը կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, քանի որ ով էլ գա իշխանության, նա պետք է հանձնվի Իրանի ժողովրդին և այլ տարբերակ չունի:

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ