Հոկտեմբեր 21, 2020 18:16 Asia/Tehran
  • Խաթիբզադե.«Իրանը Ռուսաստանին համարում է պաշտպանական-ռազմական ոլորտի իր հիմնական  գործընկերներից մեկը»

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ պաշտպանության և ռազմական ոլորտներում Ռուսաստանն Իրանի հիմնական գործընկերներից մեկն է: Նա հավելել է.«Իրանի զենքի էմբարգոյի չեղարկմամբ, Թեհրանը և Մոսկվան կարող են այս ոլորտներում նույնպես ընդլայնել իրենց համագործակցությունը»:

Չորեքշաբթի օրը, Սպուտնիկ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, որ Թեհրան-Մոսկվա բանակցությունները տեղի են ունենում պաշտպանական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակում, Սաիդ Խաթիբզադեն հավելել է.«Բարեկամ երկրներից զենքի ցանկացած գնում կախված է լինելու Իրանի   կարիքներից, և Թեհրանը կարող է առանց  որևէ  սահմանափակման գնել իրեն անհրաժեշտ զենք ու զինտեխնիկա»:

Նշելով, որ պատժամիջոցների մոլուցքով տառապող ԱՄՆ-ն, ձախողվելով ՄԱԿ-ի  ԱԽ-ում, կփորձի նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, Խաթիբզադեն հավելել է.«Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ ցանկացած փորձ կնշանակի միջազգային իրավունքի խախտում և դատապարտված է ձախողման»:

Հարցազրույցի այլ հատվածում, նշելով, որ ԱՄՆ-ի առաջիկա ընտրություններն այդ երկրի ներքին խնդիրն են, Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հավելել է. «Իրանը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների  թեկնածուներից ոչ մեկին չի նախընտրում,  և  ընտրություններն այդ երկրի ներքին խնդիրն են»:

Անդրադառնալով տարածաշրջանում լարվածություններ հրահրելու հարցում Արաբիայի դերակատարությանը, Խաթիբզադեն ասել է.«Ռիադն իր ռեսուրսները տրամադրել է ԱՄՆ-ի կառավարությանը, սակայն եթե Ռիադը որոշի թուլացնել տարածաշրջանում տիրող լարվածությունը և փոխել իր քաղաքականությունը, Իրանը դրական կգնահատի այդ որոշումը»:

 

 

Մեկնաբանություններ