Հոկտեմբեր 21, 2020 18:36 Asia/Tehran
  • Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարն այցելել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանային տարածքներ

ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին այցելել է Ղարաբաղի հակամարտության գոտու մոտ գտնվող Հայաստանի ու Ադրբեջանի հետ Իրանի սահմանային տարածքներ:

Այցն իրականացվել է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի սահմանների  ռազմական դիտարկման նպատակով: Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային ուժերի  հրամանատարը տեղեկացել է  Խոդաաֆարին քաղաքի սահմանամերձ տարածքում տեղի ունեցող  վերջին զարգացումների մասին:

Գեներալ Հեյդարիին ուղեկցել են  Ջուլֆա և Խոդաաֆարին քաղաքների քաղաքապետերը, և Մարանդի 321-րդ բրիգադի  ու  Ջուլֆայի սահմանապահ ուժերի հրամանատարները:

Ինչպես հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը,  Ջուլֆայի սահմանապահ ուժերի հրամանատարը  բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարին ներկայացրել  է  տարածաշրջանում և նահանգի սահմաններում տիրող իրավիճակը և նրան ցույց է տվել այն վայրերը, որտեղ ընկել են հակամարտ  երկրների արկերը:

Ղարաբաղյան հակամարտության գոտուց մի քանի արկեր, ականներ ու հրթիռներ  են ընկել Իրանի սահմանային շրջաններում: Այդ կապակցությամբ Թեհրանն զգուշացրել է Երևանին  ու Բաքվին: 

Մեկնաբանություններ