Հոկտեմբեր 22, 2020 09:38 Asia/Tehran
  • Ղարաբաղյան հակամարտության տարածքից այսօր Իրանում ընկել է  71  հրթիռ

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության փոխնախարարը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության տարածքից Իրանի սահմանամերձ Խոդաաֆարին քաղաքի մերձակա տարածքներում ընկել է ավելի քան 70 հրթիռ:

Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ Ալիար Ռաստգուն  չորեքշաբթի օրը հայտարարել է. «Բարեբախտաբար, հրթիռներն ընկել են Խոդաաֆարին քաղաքի մերձակաի գյուղերի գյուղատնտեսական տարածքներում,  չպատճառելով մարդկային կամ ֆինանսական կորուստներ»:

Ռաստգուն հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության ընթացքում, մինչև երեկ  Իրանի տարածքում ընկել էր ընդհանուր թվով 68 հրթիռ, իսկ միայն այսօր՝ 71: 

Նա նշել է «Իրանի սահմանային ուժերը ձեռնարկել են համապատասխան քայլեր  և հակամարտությունում  ներգրավված կողմերին լուրջ նախազգուշացում է տրվել՝ նման դեպքերը կանխելու համար:

Մեկնաբանություններ