Հոկտեմբեր 22, 2020 11:46 Asia/Tehran
  • Իրանը պետք է ամրապնդի իր ռազմական ուժը՝ սպառնալիքներին դիմակայելու նպատակով

Իրանի բանակի ՀՕՊ համակարգերի հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ Իրանը պետք է ամրապնդի իր ռազմական ուժը՝ սպառնալիքներին դիմակայելու նպատակով:

Հինգշաբթի օրը, Մեհր լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, բիգադային գեներալ Ալիռեզա Էլհամին ասել է. «Հիմա, երբ Իրանը դեմ ուղղված թշնամիների սպառնալիքներն ավելացել են, ԻԻՀ-ն պետք է ամրապնդի իր ռազմական ուժը»:

Իրանի բանակի ՀՕՊ համակարգերի հրամանատարի տեղակալը  «Վիլայաթի երկնքի պաշտպաններ 99» զորավարժության կապակցությամբ ասել է. «Այս զորավարժության ընթացքում, առաջին անգամ, չի կիրառվել արտերկրում արտադրված որևէ տեսակի ռազմական տեխնիկա»:

Նշելով, որ  զորավարժության ընթացքում կիրառվելու է ներքին արտադրության զենքերի ու տեխնիկայի նոր սերունդը, գեներալ էլհամին հստակեցրել է.«Հրթիռային ոլորտում առաջին անգամ օգտագործվելու է «Բավար 373» ՀՕՊ հրթիռային համակարգը»:

Պիտակ

Մեկնաբանություններ