Հոկտեմբեր 22, 2020 16:54 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետությունը մտել է հեռահար ռադարային համակարգերի դաշտ:

«Վիլայաթի երկնքի պաշտպաններ-99» հակաօդային պաշտպանության մասնագիտական զորավարժություններում  «Ղադիր», «Մորաղեբ» և «Բաշիր» հեռահար ռադիոլոկացիոն համակարգերը հաջողությամբ հայտնաբերել են  տարբեր թիրախներ: Այս հաջողության արդյունքում Իրանի իսլամական հանրապետությունը ընդգրկվել է հեռահար ռադիոլոկացիոն համակարգերի ակումբում: 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ինքնաբավության ջիհադի մասնագետների, գիտնականների ու երիտասարդների կողմից սեփական արտադրության  «Ղադիր» հեռահար ռադիոլոկացիոն համակարգն ունի բարդ տեխնոլոգիա: Սակավաթիվ երկրներ ունեն այս տեխնոլոգիան:

Ղադիր հեռահար ռադիոլոկացիոն համակարգը  հայտնաբերում է օդային թիրախները և բալիստիկ հրթիռները: Հայրենական արտադրության ռադարային համակարգը կարող է հայտնաբերել նույնիսկ փոքր տարածքով թիրախներ:  

Մորաղեբ  հեռահար ռադիոլոկացիոն համակարգը ևս արտադրվել է ԻԻՀ բանակի ՀՕՊ ուժերի ինքնաբավության ջիհադի ու հետազոտությունների կազմակերպության մասնագետների ու գիտնականների կողմից: Այն միաժամանակ հայտնաբերում է  300  թիրախներ եռաչափ հայտնաբերման հիմքով:

Մորաղեբ հեռահար ռադիոլոկացիոն համակարգի գործողության հեռահարությունը կազմում է  400 կիլոմետր: 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ