Հոկտեմբեր 22, 2020 18:11 Asia/Tehran

Իրանի հակաօդային պաշտպանության մասնագիտացված զորավարժությունները հաջողությամբ ավարտվել են ՝ իրականացնելով նախանշված ​​նպատակները:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և բանակի համատեղ «Վիլայաթի երկնքի պաշտպանները 99» հակաօդային պաշտպանության մասնագիտացված երկօրյա զորավարժություններն ավարտվեցին հինգշաբթի օրը:

Զորավարժությունների հրամանատար, գեներալ Ամիր Ռահիմզադեն, բարձր գնահատելով Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների տեղաշարժի արագությունն ասել է. «Հակաօդային պաշտպանությունը հասել է հեռավոր թիրախներին խոցելու կարողության»:

Գեներալ Ռահիմզադեն հավելել է, որ Իրանի զինված ուժերն ի վիճակի են կանխել  հակառակորդի օդային ցանկացած ոտնձգություն: Նրա խոսքերով,  զորավարժությունների ձեռքբերումներից է Խաթամ ​​օլ-Անբիա հակաօդային պաշտպանության հենակետի շատ բարձր կարողությունը՝  բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունների համակարգման հարցում:

Գեներալ Ռահիմզադեն  անդրադառնալով Իրանի պաշտպանական արդյունաբերության և զինված ուժերի ձեռքբերումներին, ասել է.«Իրանի պաշտպանական արդյունաբերությունը և զինված ուժերը պատժամիջոցները վերածեցին հնարավորության և առաջատար տեխնոլոգիաների շնորհիվ արտադրեցիան  անհրաժեշտ  զենքերը»:

Նրա խոսքերով. «Այս զորավարժությունն անցկացվեց  տարածաշրջանի անվտանգությունը հաստատելու և բարելավելու նպատակով: Բոլոր հարևանները պետք է իմանան, որ տարածաշրջանի անվտանգությունը հնարավոր է հաստատել տարածաշրջանի երկրների համագործակցությամբ, իսկ արտաքին ագրեսոր  ուժերի և գերտերությունների առկայությունը կխախտի անվտանգությունը:

 

 

 

 

 

Մեկնաբանություններ