Հոկտեմբեր 22, 2020 21:12 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ. Պատերազմը լուծում չէ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում,  Ռոհանին կարևորել է Իրանի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների անվտանգության պահպանման անհրաժեշտությունն ասելով. «Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է: Մենք համոզված ենք, որ  պատերազմը լուծում չէ և խնդիրը պետք է լուծվի երկխոսության ու բանակցությունների միջոցով»:

Հասան Ռոհնին հավելել է. «Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիքի վերածվել տարածաշրջանի համար»:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ