Հոկտեմբեր 23, 2020 15:59 Asia/Tehran
  • Իրանը հետևում է ԼՂ-ի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողություններին

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ-ի հակամարտության մասին ՌԴ-ում Իրանի դեսպանն ասել է.«Թեհրանը ուշադրությամբ հետևում է այս տարածաշրջանում ընթացող ռազմական գործողություններին, սակայն ոչ մի դեպքում չի հանդուրժելու իր սահմանների դեմ կատարված որևէ ոտնձգություն»:

Ուրբաթ օրը, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, որ Իրանը  մշտական կապի մեջ է հակամարտող կողմերի հետ, Քազեմ Ջալալին հավելել է.«Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բախումների ընթացքում, Թեհրանը մշտապես  զգուշացրել է կողմերին՝ իր սահմանների նկատմամբ ցանկացած  ոտնձգությունից խուսափելու կապակցությամբ»:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շփման գոտում հետևանքով ռազմակիան բախումների նոր փուլը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին, ինչի հետևանքով կողմերը ունեն զոհեր ու վիրավորներ:

Բախումների սկզբից մինչ օրս տասնյակ ականներ ու հրթիռներ են ընկել Իրանի սահմանային գյուղերում: 

Հարցազրույցում ՌԴ-ում Իրանի դեսպանն ասել է.«Պաշտպանական որոշ ոլորտներում Իրանն ինքնաբավության է հասել և ունի զենք արտահանելու հնարավորություն»:

Ջալալին հավելել է.«Զենքի էմբարգոյի չեղարկումից հետո, Իրանը մտադիր չէ մասնակցել տարածաշրջանի սպառազինական մրցավազքին: Հաշվի առնելով իր պաշտպանական կարիքներն Իրանը կձեռնարկի համապատասխան քայլեր»:

Մեկնաբանություններ