Հոկտեմբեր 23, 2020 17:05 Asia/Tehran
  • Իրանը նախազգուշացնում է

Իրանի ԶՈՒ ԳՇ խոսնակը հայտարարել է. «Թեհրանը չի հանդուրժի Հայաստանի և Ադրբեջանի հետ իր սահմանների դեմ ուղղված որևէ տեսակի սպառնալիք կամ սխալ և կպատասխանի ցանկացած տեսակի հարձակման և սպառնալիքի»:

Բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախումներում երրորդ երկրի վերաբերյալ  միջազգային սկզբունքների խախտելու հետևանքով, Իրանի սահմանային տարածքները հայտնվել են արկերի թիրախում:

Իրանի ԶՈՒ ԳՇ խոսնակը հավելել է. «Սահմանային շրջանների և Իրանի ժողովրդի անվտանգությունը մեր կարմիր գիծն է, և այդ կապակցությամբ մենք ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին կոչ ենք անում  զգոն լինել օտար ուժերի հրահրիչ քայլերի ու սադրանքների նկատմամբ, իրենց խնդիրները լուծել բանակցությունների միջոցով և զերծ մնալ ռազմական գործողությունների ժամանակ անուշադիր քայլերի հետևանքով Իրանի տարածքների ու անվտանգության դեմ ուղղված քայլերից և իրանցիների հանգիստը  խաթարելուց»:

Նա հավելել է, որ չպետք է չարաշահել Իրանի համբերությունը և բարիդրացիության սկզբունքներն ու  անցնել Իրանի կարմիր գծերը, հակառակ դեպքում այդ սկզբունքները խախտողը կզղջա:

Հատկանշական է, որ ղարաբաղյան հակամարտության առաջին օրից, տասնայակ հրթիռներ ու արկեր են ընկել Իրանի սահմանամերձ գյուղերում, ինչի հետևանքով այդ շրջանների բնակիչները կրել են վնասներ:

 

Պիտակ

Մեկնաբանություններ