Հոկտեմբեր 23, 2020 18:27 Asia/Tehran
  • Հակաիրանական զենքի էմբարգոյի չեղարկումը իրանցիների դիմադրության արդյունքն էր

Իրանի ուրբաթօրյա աղոթքների իմամները հայտարարել են, որ Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումն իրանցիների դիմադրության արդյունքն է:

Այսօր Իրանի բոլոր տարածքների ուրբաթօրյա աղոթքների իմամները հայտարարել են.«Իսլամական Իրանի ժողովուրդը գիտակցաբար ընտրեց դիմադրության և կրոնական ու հեղափոխական արժեքների պահպանման ուղին, ինչը չեզոքացրել է թշնամիների պատժամիջոցները և այսօր հակաիրանական զենքի էմբարգոյի չեղարկումը այս դիմադրության այրդյունքն է»:

Նրանք նշել են.«Անկախ նրանից,  ԱՄՆ Դոնալդ Թրամփը   թե Ջո Բայդենը, Իրանի դեմ այդ երկրի թշնամությունը կշարունակվի, քանի որ ԱՄՆ-ի կուսակցությունները անցնող տարիների ընթացքում մշտապես թշնամական քաղաքականություն են վարել Իրանի նկատմամբ»:

Իրանի ուրբաթօրյա աղոթաքների իմամներն ասել են.«ԱՄՆ-ի որոշ պաշտոնատարներ վերջերս հայտարարել են, որ Իրանը միջամտում է այդ երկրի քաղաքական հարցերին, մասնավորապես՝ նախագահական ընտրություններին: Աշխարհին հայտնի է այս դատարկ հայտարարության էությունը, քանի որ ԱՄՆ-ն է, որ իր միջամտողական քաղաքականություններով փորձում է  խնդիրներ  ստեղծել, իսկ  իսլամական Իրանի ժողովուրդը չի վստահում նրանց»:

Պիտակ

Մեկնաբանություններ