Հոկտեմբեր 24, 2020 10:39 Asia/Tehran
  • ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի  հետ սահմանակից Խոդաաֆարին քաղաք

ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ սահմանակից Խոդաաֆրաին շրջան, սահմանային անվտանգության վիճակին ծանոթանալու նպատակով:

Այցի  ընթացքում,  գեներալ Մոհամադ Փաքփուրը ծանոթացել է Խոդաաֆարինի բնակիչների կյանքի վրա Ադրբեջանի  և Հայաստանի միջև ընթացող պատերազմի թողած հետևանքներին:

Նա ասել է. «Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքից արկեր են ընկել Իրանի տարածքիոմ, սակայն մեր սահմաններն անվտանգ են և Իրանի դեմ ուղղված որևէ սպառնալիք գոյություն չունի»:

Խոդաաֆարին քաղաքը, որն ունի 35,000 բնակիչ,  տեղակայված է Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի հետ սահմանակից շրջանում:

Մեկնաբանություններ