Հոկտեմբեր 24, 2020 16:20 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ.  Կառավարությունը պետք է նոր որոշումներ ընդունի՝  կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարի վերաբերյալ

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարել է, որ կառավարությունը պետք է նոր որոշումներ ընդունի՝ բոլոր կառույցների և ժողովրդի համագործակցությամբ կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի համար:

Երեքշաբթի օրը կայացած կորոնավիրուսի դեմ պայքարի դեմ ազգային շտաբի նիստում, ԻԻՀ  առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, գնահատելով  շտաբի գործունեությունը և անդրադառնալով այլ երկրներում  կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդներին, ասել է.«Որոշ երկրներ, ինչպես ԱՄՆ-ի պայքարն անարդյունավետ է եղել: Սակայն մենք պետք է փորձենք լավագույնս պայքարել այս վիրուսի դեմ, որը սպառնում է ժողովրդի անվտանգությանը, կյանքին ու առողջության և երկրի տնտեսությանը»: 

Իրանի Գերագույն առաջնորդը  հավելել է. «Իրանում մեծ ծավալով աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Աստծո օգնությամբ, ոչինչ չի խանգարել այդ պայքարին և պետք է անհապաղ վերացնել առկա բոլոր խոչընդոտները»:

Իսլամական հեղափոխության առաջնորդը հայտարարել է, որ արդյունավետ պայքարի համար, կառավարությունը պետք է կտրուկ որոշումներ ընդունի պետական կառույցների և  ժողովրդի համագործկցության վերաբերյալ: .«Իհարկե այս համագործակցությունը չի սահմանափակվում միայն կորոնավիրուսի դեմ պայքարոց և պետք է  տարածվի նաև քաղաքական հարցերի վրա, քանի որ  երկիրը բնականաբար բախվում է ներքին և համաշխարհային մարտահրավերների»:

Այաթոլլահ Խամենին կարևորելով ներքին միասնությունն, անդրադարձել է նախագահի դեմ ուղղված որոշ շրջանակների քայլերին, նշելով. «Քննադատությունը տարբերվում է անարգանքից և դա ամերիկացիների գործելաձևն է, որոնք ԶԼՄ-ներում և նախընտրական բանավեճերում իրենց խայտառակում են աշխարհի առջև: Արդյուքնում, ամերիկացի քաղաքագետը հայտարարում է, որ աշխարհն ԱՄՆ-ին նայում է վախով ու արհամարհանքով»: 

 

 

Մեկնաբանություններ