Հոկտեմբեր 24, 2020 16:23 Asia/Tehran
  • Իրանում հաստատվել է COVID-19-ի ավելի քան հինգ հազար նոր դեպք, մահացել է 335 մարդ

Իրանում անցած 24 ժամերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան հինգ հազար նոր դեպք: Մահացել է 335 մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակը:

Նշելով, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 562 հազար 705-ի, Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Ցավոք, անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 335 մարդ: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 32 հազար 320  մարդ»: 

Աշխարհում  նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների  թիվը հասել է ավելի քան  42 միլիոնի , որոնցից  առնվազն մեկ միլիոն 150 հազարը մահացել է, և ավելի քան 31 միլիոնն առողջացել:

Պիտակ

Մեկնաբանություններ