Հոկտեմբեր 24, 2020 17:12 Asia/Tehran
  • Խաթիբզադե. «Ֆրանսիայի իշխանություններն աջակցելով իսլամական սրբություններին ուղղված անարգանքին, ատելություն են սերմանում»

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իսլամի մեծ մարգարեին ուղղված անարգանքի կապակցությամբ Ֆրանսիայի իշխանությունների դիրքորոշումն արդարացում չունի և ատելության տարածման պատճառ է դառնում»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  վերջերս անամոթաբար հայտարարեց, որ Ֆրանսիան կշարունակի  վիրավորական ծաղրանկաներ տպագրել:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն շաբաթ օրն անդրադառնալով  Ֆրանսիայում իսլամի մեծ մարգարեի դեմ անարգալից քայլերի շարունակվելուն և որոշ պաշտոնյաների ոկղմից դրանք պաշտպանող հայտարարություններ հնչեցնելուն, ասել է.«Իսլամական արժեքներն ու մուսուլմանների հավատալիքներն անարգելն անընդունելի է և դատապարտելի»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է.«Անկասկած Ֆրանսիայի իշխանությունների անհիմն դիրքորոշումը պատշաճ և խոհեմ պատասխան չէ այս ծայրահեղականությանը և բռնությանը, և  առավել քան երբևէ ատելություն է առաջացնում»:

 


 

Պիտակ

Մեկնաբանություններ