Հոկտեմբեր 25, 2020 12:05 Asia/Tehran
  • ԻՀՊԿ «Իմամ Զաման» մեքենայացված բրիգադը տեղակայվել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմաններին

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրումը, ԻՀՊԿ «Իմամ Զաման» մեքենայացված բրիգադը տեղակայվել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմաններին:

Ըստ ԻՀՊԿ «Իմամ Զաման» մեքենայացված  բրիգադի  տեղեկատվական կայքի հաղորդման, հեղափոխական գվարդիայի ցամաքային ուժերն ավելի վաղ  տեղակայվել են երկրի հյուսիսարևմտյան սահմաններին:

Ըստ այս հաղորդման՝  տանկերն ու ռազմական տեխնիկան տեղակայվել են Խոդաաֆարին և Ջուլֆա շրջանների բնակիչների անվտանգությունն ապահովելու  և  հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով անվտանգություն հաստատելու նպատակով:

ԻՀՊԿ  անդամներից մեկը հայտարարել է. «ԻՀՊԿ  ցամաքային ուժերին հանձնարարվել էր պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և Խոդաաֆարինի անվտանգությունը»

 

 

Մեկնաբանություններ