Հոկտեմբեր 26, 2020 12:27 Asia/Tehran
  • Իրան. ԱՄՆ-ն խստացրել է առողջապահական ահաբեկչությունը

Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների շարունակմանը ՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային, Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում, ավելացրել է ճնշումն Իրանի առողջապահական ոլորտի վրա:

Իրանի արտգործնախարարությունը երկուշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Ապացուցված է, որ կորոնավիրուսը մահացու, կործանարար և դաժան վիրուս է, բայց Իրանում վիճակն ավելի վատ է, քանի որ մեր երկիրը ենթարկվել է ԱՄՆ-ի  դաժան պատժամիջոցներին»:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ ԱՄՆ-ն ուժեղացրել է իր ճնշումը առողջապահական ահաբեկչության ոլորտում և անմարդկային պատժամիջոցներ կիրառել Իրանի ժողովրդի դեմ, չնայած այն հանգամանքին, որ նրանք պայքարում են համաճարակի դեմ:

ԻԻՀ արտգործնախարարությունն ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը հաղթահարում է այս իրավիճակը, բայց երբեք չի մոռանա պատժամիջոցները:

Աշխարհում և Իրանում կորոնավիրուսի բռնկումից հետո ,տարբեր երկրների, այդ թվում՝  Թուրքիայի, Ռուսաստանի, Պակիստանի և Չինաստանի մեծ թվով պաշտոնատար անձինք, կոչ են արել չեղարկել Իրանի դեմ ԱՄՆ միակողմանի և ապօրինի պատժամիջոցները:

Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ միայն չչեղարկեց Իրանի դեմ պատժամիջոցները, այլեւ խստացրեց դրանք:

Մեկնաբանություններ