Հոկտեմբեր 26, 2020 18:16 Asia/Tehran
  • Զարիֆ. ՄԱԿ-ը պետք է զսպի ԱՄՆ-ին

ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակի առթիվ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ին կոչ է արել զսպել ԱՄՆ-ին, որն իր 244 տարվա պատմության 220-ն անցկացրել է պատերազմների մեջ:

ԻՐՆԱ-ի հաղորդման համաձայն, Զարիֆն իր Թվիթերյան էջում գրել է.«ՄԱԿ-ը, որ տոնում է իր 75-ամյակը,    պետք է զսպի իր հյուրընկալող երկրին, որն իր 244 տարվա պատմության 220-ն անցկացրել է պատերազմելով»:

Միայն 1945 թվականից ի վեր ԱՄՆ-ն անցկացրել է 39 պատերազմ և 120 տնտեսական պատերազմ նրանց դեմ, ովքեր չեն ենթարկվել իրեն:

Զարիֆը գրել է. «Իրականությունն այն է, որ պատերազմը չունի հաղթող»:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը  հոկտեմբերի 27-ի երեկոյան ելույթ կունենա ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Մեկնաբանություններ