Հոկտեմբեր 27, 2020 11:59 Asia/Tehran
  • Իրանի փոխարտգործնախարարն  այցելել է Հայաստանի և Ադրբեջանի  հետ Իրանի սահմանային տարածքներ

Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի ահմանային տարածքներ

Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը: Այցի ընթացքում Էրաղչին  հայտարարել է, որ  Իրանի համար իր սահմանային շրջանների, ամբարտակների և բնակավայրերի անվտանգությունը շատ կարևոր է և համարվում է Թեհրանի կարմիր գիծն ու ղարաբաղյան հակամարտության հետևանքով, դրանց անվտանգությունը  չպետք է խաթարվի:

Երեկ,  Իրանի սահմանային Խոդաաֆարին շրջան կատարած այցի ընթացքում,   Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը նույնպես հայտարարել էր. «Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում  աշխարհաքաղաքական  որևէ փոփոխություն: Դա Իրանի կարմիր գիծն է»:

Մեկնաբանություններ