Հոկտեմբեր 27, 2020 16:52 Asia/Tehran
  • Ալի Բաղերի Քանի. Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցն անհիմն է

Արձագանքելով ՄԱԿ-ում Իրանի մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցողի նոր հայտարարությանն Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղար Ալի Բաղերի Քանին ասել է.«Այս զեկույցը զուրկ է իրավական հիմքից»:

Իրանի հեռուստատեսության առաջին ալիքին տված հարցազրույցում,  նշելով, որ ՄԱԿ-ի ԳԱ-ն քաղաքականացված կառույց է, Ալի Բաղերի քանին հավելել է. «Հատուկ զեկուցողը ընտրվում է երկրների ներկայացուցիչների կողմից, ինչը նույնպես քաղաքականացված է: Եվ հենցայդ պատճառով, այս զեկույցը քաղաքականացված  և կազմվել է  ելնելով քաղաքական մոտեցումներից»:

Բաղերի Քանին հավելել  է. «Իրանում մարդու իրավունքներ վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի զեկույցները սովորաբար հիմնված են Իրանի ընդիմադիր պետությունների և ահաբեկչական խմբերի կողմից ներկայացված մեղադրանքների ու տեղեկոությունների վրա»:

Մեկնաբանություններ