Հոկտեմբեր 27, 2020 17:16 Asia/Tehran
  • Զանգանե.«Իրանի նավթի արտահանումները զրոյացնելու ԱՄՆ-ի քաղաքականություն պարտվել է»

Իրանի նավթի նախարարն անդրադառբնալով ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում իր անունը ներառվելուն, հայտարարել է. «ԱՄՆ-ի այս քայլը վկայում է Իրանի նավթի արտահանումները զրոյացնելու ԱՄՆ-ի քաղաքականության պարտության մասին»:

Նամդար Զանգանեն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Իրանի նավթի արտահանումները զրոյացնելու ԱՄՆ-ի քաղաքականությունը պարտվել  է և այս պատժամիջոցը պասիվ արձագանք է այդ պարտությանը»:

Նշելով, որ աշխարհում ավարտվել է միակողմանիության ժամանակաշրջանը Զանգանեն հավելել է.«Իրանի նավթարդյունաբերությունը շարունակելու է աշխատել իր բնականոն հունով»:

Երկուշաբթի օրը, ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը Իրանի նավթի նախարարությանը, դրա հետ կապված կազմակերպություների  և նավթի նախարար  Բիժան Նամդար Զանգանեի անունները ներառել է քարոզչական միջոցի վերածված պատժամիջոցային ցուցակում:

Պիտակ

Մեկնաբանություններ